Դևիդ Քեմերոնը ԵՄ-ից դուրս գալու հանրաքվե է խոստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է լքել իր պաշտոնը, եթե վերընտրվելուց հետո հանրաքվե չանցկացնի Եվրամիության կազմից դուրս գալու վերաբերյալ. հայտնում է Independent-ը:

«Ես վարչապետ չեմ լինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք կատարել հանրաքվեի մասին մեր խոստումը», – խոստացել է բրիտանացի վարչապետը Պահպանողական կուսակցության իր կողմնակիցների հետ հեռախոսային կոնֆերանսում:

Անցած տարի Դևիդ Քեմերոնը խոստացել էր նվազեցնել Բրյուսելի ազդեցությունը Մեծ Բրիտանիայի վրա և 40 տարվա ընթացքում առաջին անգամ հանրաքվե անցկացնել` ԵՄ-ում երկրի կարգավիճակի վերաբերյալ: Որպեսզի դա տեղի ունենա, պահպանողականներին անհրաժեշտ է հաղթանակ հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Քեմերոնի հավաստմամբ՝ հանրաքվեն, որի դեմ են հանդես գալիս լեյբորիստները և լիբերալ-դեմոկրատները, պահպանողականների իշխող կուսակցության համար հաջորդ կառավարության կազմավորման ժամանակ կդառնա առանցքային:




Լրահոս