Armenian text to speach

37-ամյա պայմանագրային զինծառայողը մաhացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինվորական ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով 37-ամյա զինծառայող է մահացել։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին, թե զորամասերից մեկում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի, և նախնական տեղեկություններով նա ինքնասպանություն է գործել։

«Նախնական տվյալներով՝ այսօր 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով, նախաձեռնված է վարույթ»,- նշեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ավելի վաղ «Հրապարակ»-ն էր գրել, որ Սիսիանի զորամասերից մեկում հաքյտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հավելելով, որ նախնական տեղեկություններով  զինծառայողը ինքնասպանություն է գործել։

 




Լրահոս