Հռոմի պապ Լևոն XIV-ը Ֆրանսիա կատարած իր պաշտոնական այցի ընթացքում նախազգուշացրել է արհեստական բանականության և տեխնոլոգիական անվերահսկելի առաջընթացի վտանգների մասին՝ նշելով, որ դրանք կարող են հանգեցնել մարդկայնության կորստի։
Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և դիվանագետների առջև ունեցած իր ելույթում քահանայապետը հանդես է եկել կոչով.
«Եթե մենք ցանկանում ենք խուսափել մարդկայնությունը կորցնելուց «մեքենաների դրախտում», որոնք ներխուժում և պայմանավորում են մեր առօրյա կյանքը, ապա էթիկական դատողության և բարոյական բարիքը ճանաչելու ունակության կրթության հրատապ անհրաժեշտություն կա»,-ասել է նա:
Հռոմի պապը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ նախազգուշացնելով արհեստական բանականության և տեխնոլոգիաների անվերահսկելի զարգացման վտանգների մասին, որոնք կարող են հանգեցնել մարդկայնության կորստի:
Իր ելույթներում նա ընդգծում է մի քանի առանցքային կետ՝ մարդու արժանապատվության գերակայությունը. ոչ մի մեքենա կամ ալգորիթմ չպետք է հնարավորություն ունենա որոշելու մարդու ճակատագիրը կամ կյանքի արժեքը: Պապը կոչ է անում ստեղծել համաշխարհային կարգավորումներ, որոնք կապահովեն, որ տեխնոլոգիաները ծառայեն մարդկության բարօրությանը, այլ ոչ թե փոխարինեն մարդկային խղճին ու կարեկցանքին: Ըստ Հռոմի պապի՝ տեխնոլոգիական «դրախտը» կամ պատրանքը կարող է մարդկանց կտրել իրական սոցիալական կապերից և խորացնել անհավասարությունը:




























