Հունիսի 1-ից Ռուսաստանի մայրաքաղաքում կգործեն քաղաքային տրանսպորտի նոր սակագներ: Տրանսպորտի միջոցներից որոշները կթանկանան 5-7%. տեղեկացնում է kp.ru-ն:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել, որ «Մոսկվայի մետրոպոլիտենի» և «Մոսգորտրանսի» ղեկավարությունը դիմել են մայրաքաղաքի իշխանություններին` տրանսպորտի սակագները 30-40%-ով ավելացնելու խնդրանքով:
Սակայն քաղաքապետարանը մերժել է նրանց խնդրանքը և խոստացել մոսկվաբնակներին, որ սակագների կտրուկ թանկացում չի թույլ տա:
«Մոսկվայի կառավարությունը թույլ չի տա քաղաքային տրանսպորտի սակագների կտուկ աճ: Փոխադրողներին անհրաժեշտ է օպտիմալացնել իրենց ծախսերը և նոր ռեսուրսներ գտնել՝ կատարելով միայն անհրաժեշտ ինդեքսացիա», – հայտարարել է Մոսկվայի քաղաքագլխի տեղակալ Մաքսիմ Լոսկուտովը:
Նա նշել է, որ տրանսպորտի սակագները կարող են աճել միայն մոսկվացիների իրական աշխատավարձերի աճին զուգահեռ: