ԿԱՆԱՅՔ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի երեկվա նիստի ընթացքում որոշում է ընդունվել 2012-ի հունվարի 19-ին անցկացնել «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի եւ կառավարության  օրենքի նախագծի շուրջ խորհրդարանական լսումներ: Հիշեցնենք, որ այս օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց նախորդ քառօրյայում: Հավելենք նաեւ, որ նման օրենք Հայաստանում ընդունվում է առաջին անգամ եւ թելադրված է Եվրոպայի կողմից: Մեզ հաջողվեց պարզել, որ խորհրդարանականները ստիպված են եղել լսումներ անցկացնելու մասին որոշում կայացնել, քանի որ կանանց հարցերով զբաղվող շատ ՀԿ-ներ բազմաթիվ առաջարկներ են ներկայացրել` կապված կանանց սոցիալական երաշխիքների փաթեթի հետ: Այն է` պատժել այն գործատուներին, որոնք աշխատողին աշխատանքից կհեռացնեն սեռային տարբերությամբ պայմանավորված կամ նույն սկզբունքով կկազմակերպեն վարձատրությունը:




Լրահոս