Հայտնի են 2011 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների անունները: Առաջատարն է Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի չեմպիոն Ռոման Ամոյանը: Երկրորդ հորիզոնականում է կրկին ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, երրորդում` շախմատիստ Լեւոն Արոնյանը, այնուհետեւ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ծանրամարտիկ Աղասի Աղասյանը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, բռնցքամարտիկ Վլադիմիր Սարուխանյանը, տասնյակը եզրափակում է ազատ ոճի ըմբշամարտիկ Մուսա Մուրթազալիեւը:
Որոշվել են նաեւ լավագույն թիմերը: Առաջինում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն է, որին հաջորդում են ֆուտբոլի եւ հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականները:
ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ