Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՊԵԿ-ի կողմից ստուգումներ են իրականացվել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը պատկանող «Նարեկ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում: Խոսքը Գյումրի-Երեւան մայրուղու վրա գտնվող համալիրի մասին է: Ըստ լուրերի` այնտեղ հայտնաբերվել են հարկային պարտավորություններից խուսափելու փաստեր: Մարզպետ Սահակյանը, սակայն, հերքեց: «Նման բան չկա, Նաիրին (նկատի ունի եղբորը-Ա.Գ.) սաղ իրա կյանքը դրել է երկրի, պետության ժողովրդի համար»,-ասաց նա: Երեկ էլ Արագածոտնի մարզպետի եղբորը խախտումների մեջ է մեղադրել նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը: Վերջինս վարչապետին ու փոխվարչապետին ուղղված նամակում Ս.Սահակյանի եղբորը մեղադրել է Արագածավանի թիվ 2 դպրոցի վերանորոգման աշխատանքներում խախտումներ թույլ տալու մեջ:
ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ