Քիչ առաջ armlur.am-ը տեղեկացավ, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղում ինքնասպան է եղել 1932 թվականին ծնված Հովհաննես Հովհաննիսյանը:
Մեր տեղեկություններով ՝ Հովհաննիսյանն ինքնասպանություն է գործել իր այգում՝ ծառից պարանով կախվելու միջոցով:
Armlur.am-ի հետ զրույցում ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը՝ հավելելով, որ դեպքի մանրամասները պարզվում են, նախապատրաստական նյութերն ուղարկվել են քննչական բաժանմունք: