ՀԱՂԹԵՑ ՆՈԿԱՈՒՏՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն-Արենա» համալիրում կայացավ Արթուր Աբրահամն ընդդեմ արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասի մենամարտը: 5-րդ ռաունդում Աբրահամը Ֆարիասին նոկաուտի ենթարկեց: Մարտից հետո Աբրահամը կիսվել է իր տպավորություններով. «Ակնհայտ էր, որ Ֆարիասը փորձել էր լավ պատրաստվել այս մենամարտին, բայց չէ՞ որ ես նույնպես երկար ժամանակ շատ ջանքեր ու եռանդ էի գործադրել: Ինձ համար նոր հաղթանակների մեկնարկը տրված է: Ինչպես արդեն ասել եմ՝ հենց այս տարի` 2012-ին, կրկին վերանվաճելու եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Խոստումս կատարեցի՝ դիտարժան մրցելույթ եւ հաղթանակ»:




Լրահոս