Այսօր Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերն աշխատանքային հանդիպում են անցկացրել` քննարկելու համար Կառավարության ծրագրի վերաբերյալ խմբակցություններում առկա դիրքորոշումը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե դեռ միասնական որոշում չկա:
«Կառավարության ծրագիրն ենք քննարկել, ու առայժմ որևէ համաձայնություն «քառյակի» մակարդակով տեղի չի ունեցել, պարզապես մտքերի փոխանակում է եղել», – տեղեկացրեց նա:
Նշենք, որ «քառյակի» այս հանդիպումը նախօրոք ծրագրված չի եղել և անցկացվել է ԱԺ նիստին զուգահեռ: