Մինսկում հանդիպել են Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի երկկողմ հանդիպումը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ քննարկել երկու դաշնակից երկրների գործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար եւ այլ բնագավառներում համատեղ նախանշված ծրագրերի հաջող իրականացումը եւ նոր նախագծերի մշակման ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովումը:

Հովիկ Աբրահամյանը եւ Դմիտրի Մեդվեդեւն անդրադարձել են նաեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին եւ իրականացվող աշխատանքներին: ՀՀ եւ ՌԴ վարչապետները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին առնչվող ծրագրերն ու հարցերը:

ՌԴ կառավարության ղեկավարի հետ հանդիպումով ավարտվել է ՀՀ կառավարության ղեկավարի աշխատանքային այցը Բելառուսի Հանրապետություն:




Լրահոս