Գալուստ Սահակյանը բնական է համարում, որ որպես Ազգային ժողովի նախագահ` իր առաջին այցը պետք է Լեռնային Ղարաբաղ լիներ: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշելով այս մասին՝ նա ասաց, որ տեղում ծանոթացել է զինծառայողների խնդիրներին, փորձել ինչ-որ կերպ աջակից լինել:
ԱԺ նախագահին զարմացրել է հատկապես այն հանգամանքը, որ նա իր հեռախոսն է առաջարկել զինծառայողներին, որպեսզի նրանք տուն զանգահարեն, սակայն վերջիններս այդ հնարավորությունից չեն օգտվել, քանի որ բոլորն էլ հեռախոս ունեցել են:
Պատասխանելով հարցին, թե ինչու էր ինքը զինվորական համազգեստով, Սահակյանն ասաց, որ ցանկանում է տպավորություն թողնել: