Հանրապետությունում կան փակ եվ դժվարանցանելի ճանապարհներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունը armlur.am -ին տեղեկացնում է, որ մարտի 6-ի, ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհները դժվարանցանելի են:Ձնաբքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով փակեն Սելիմի լեռնանցքը,Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա, Արագածոտնի մարզում` Վերին Բազմաբերդ, Մեծաձոր, Թթուջուր, Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Չքնաղ, Նորաշեն, Ձորագլուխ, Ջրամբար, Սիփան և Ավշեն գյուղերի ավտոճանապարհները:Դժվարանցանելի են Արագածոտնի մարզում` Արագած, Ափնա, Ծաղկաշեն, Վարդենուտ և Ալագյազ-Ծաղկահովիտ, Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր և Մաքենիս գյուղերիավտոճանապարհները:Այս պահի դրությամբ Երևան-Գորիս ավտոճանապարհի 220-233 կմ հատվածում, Մեղրի-Կապան ավտոճանապարհի 37-րդ կմ-ում և Շիրակի մարզի Լանջիկ գյուղի հատվածում առկա է քամու ուժգնացում:




Լրահոս