ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի այսօրվա ժողովի ժամանակ որոշում է ընդունվել տուգանել Արգենտինայի ազգային հավաքականին: Այդ մասին հաղորդել են մի շարք միջազգային լրատվամիջոցներ:
Տուգանքի պատճառը հունիսի 7-ին տեղի ունեցած Սլովենիայի դեմ խաղից առաջ արգենտինացիները պաստառ են բերել մարզադաշտի տարածք, որի վրա գրված է եղել «Մալվինյան կղզիները պատկանում է Արգենտինային»:
Այս քայլի համար Արգենտինան 30.000 շվեցարական ֆրանկ տուգանք կվճարի: