Armenian text to speach

Վրաստանում 345 օտարերկրացի բանտարկյալ կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Վրաստանի բանտերում 345 ազատազրկված օտարերկրացի կա:Ինչպես տեղեկացնում է Грузия Online-ը, բանտերում պահվող օտարերկրացիների մեջ ամենաշատը Ադրբեջանի քաղաքացիներն են` 70 մարդ: Ադրբեջանին հաջորդում են Ռուսաստանը` 62, Թուրքիան` 53, Հայաստանը` 40 քաղաքացիներով: Վրացական բանտերում կան նաև  Բանգլադեշի 29, Իրանի 9, Իսրայելի 17, Հնդկաստանի 4, Կամերունի 3, Մարոկկոյի 2, Պակիստանի 3, Հունաստանի 8, Ֆրանսիայի 2, Սիրիայի 2, Ուզբեկստանի 5, Ուկրաինայի 14, Ղազախստանի 2, Ալժիրի 2 և Ալբանիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Կանադայի, Կոնգոյի, Լիտվայի, Նեպալի, Նիդերնալնդների, Պաղեստինի, Սոմալիի, Տաջիկստանի և Թունիսի 1-ական քաղաքացի: Նրանցից 35-ը կանայք են:



Լրահոս