Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նորընտիր Նախագահ Լեոնիդ Տիբիլովին:Ըստ ԼՂՀ նախագական գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրությունում մասնավորապես ասված է “Հարգարժան Լեոնիդ Խարիտոնի”
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի եւ Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պետական եւ քաղաքական գործչի Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու անձնական որակներն անկասկած կծառայեն Հարավային Օսիայի անկախ պետականության հետագա ամրապնդմանը և նոր դինամիկա կհաղորդեն նրա զարգացմանը: Հուսով եմ, որ Ձեր նախագահության շրջանում մեր երկրների եւ ժողովուրդների միջև փոխհարաբերությունները կհասնեն որակական նոր մակարդակի:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ այդ բարձր եւ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հաջողություններ Ձեզ` եղբայրական Հարավային Օսիայի բարգավաճմանն ուղղված Ձեր բոլոր ձեռնարկումներումե: