Համաձայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` հինգշաբթի օրն իրավապահները ցանկացել են ձերբակալել ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, Գել մականունով հայտնի Գարեգին Գաբրիելյանին: Հիշեցնենք, որ այս պահին ՀՔԾ-ում քննվում է ոստիկանության զորքերից ապօրինի զենք-զինամթերք վաճառելու մեղադրանքով գործը: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, Գելին չեն ձերբակալել միայն այն պատճառով, որ Սերժ Սարգսյանի մոտ նրա համար բարեխոսել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը: Ըստ նույն աղբյուրների` Պարգեւ Սրբազանն ու Գելը բարեկամական կապ ունեն. նրանք զարմիկներ են: Մանրամասները` «Ժողովուրդ»-ի առաջիկա համարում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ