«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործարարների հետ վերջին հանդիպման ժամանակ, արտահանողների մոտ, «շան լափ» է թափել գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ, ՀՀԿ-ական Աբրահամ Բախչագուլյանի գլխին:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արտահանվող սննդի որակը բավական հեռու է պահանջվող չափանիշներից, ինչն էլ շարժել է ներկրող երկրների համապատասխան շրջանակների զայրույթը և խափանել հետագա համագործակցությունը: Այնուամենայնիվ ասացին, որ Աբրահամյանը դեռևս մտադիր չէ հանել Բախչագուլյանին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։