Սև ծով կմտնեն ՆԱՏՕ-ի երկու ռազմանավեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 3-ին Սև ծով կմտնեն ամերիկյան «Ռոսս» և ֆրանսիական «Կոմանդանտ Բիրո» ռազմանավերը: Այս մասին ռազմադիվանագիտական աղբյուրին հղում տալով՝ հայտնում է РИА Новости-ն:

Ներկայումս տարածաշրջանում է գտնվում ՆԱՏՕ-ի մեկ ռազմանավ՝ ֆրանսիական հետախուզական «Դյուպյուի դե Լոմը»: Այն կլքի տարածքը սեպտեմբերի 5-ին: Ավելի վաղ սևծովյան ջրերում էր նաև ամերիկյան «Վելլա Գալֆը», որը Միջերկրական ծով է ուղևորվել օգոստոսի 26-ին:

Մոնտրեի կոնվենցիայի համաձայն, ոչ սևծովյան երկրների ռազմանավերը կարող են տարածաշրջանում գտնվել 21 օրից ոչ ավել, իսկ նավերի ընդհանուր տարողությունը չպետք է գերազանի 30 հազար տոննան:




Լրահոս