ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԾԽԱԽՈՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի որոշ բնակիչներ արդեն զրկվել են աշխատանքից ծխելու պատճառով, սակայն գործատուների երեք քառորդը դեռ պատրաստ չէ հետեւել Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոյի համապատասխան կոչին եւ հեռացնել ծխող աշխատողներին: Ըստ հարցման` ծխողներին աշխատանքից պատրաստ է հեռացնել գործատուների 7%-ը, 74%-ը պատրաստ չէ նման քայլի դիմել, 13%-ը դժվարացել է պատասխանել, եւ միայն 6%-ն է հայտարարել, որ իրենց ընկերությունում ծխողներ ընդհանրապես չկան: Հիշեցնենք` Գենադի Օնիշչենկոն բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է հակածխախոտային օրենք ընդունել եւ արգելել ծխելը հասարակական վայրերում:




Լրահոս