ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանում լցոնումների սկիզբը դրվել է հենց ՀՀՇ-ի օրոք»:

Ռուբեն Թովմասյան 1in.am

Անշուշտ, միայն անցյալ հուշերի վերաշարադրումը բավարար է, որպեսզի կոմունիստական կուսակցությանը հատկացված եթերարոպեները լցվեն, իսկ Ռ. Թովմասյանի հարցազրույցները փոքր-ինչ բովանդակալից դառնան: Բայց նկատելի է, որ ՀԿԿ ղեկավարը, ՀՀՇ-ից բացի, ուրիշ ոչնչի մասին չի ուզում խոսել: Հակաքարոզչությամբ, իհարկե, շատերն են զբաղվում, բայց սա այն դեպքը չէ, երբ 90-ականների դժվարությունները վերաշարադրելը կարող է ինչ-որ չափով նպաստել կոմկուսի քարոզարշավին: Եթե Ռ. Թովմասյանի առաքելությունը միայն սա չէ, ապա նա ճիշտ կանի, ինչպես ասում են, սեփական թելը թելի: Այս դեպքում արդյունքը հաստատ ավելի խոստումնալից կլինի:




Լրահոս