ՎԱՐՈՐԴԻՆ ԵՆ ԴԻՄԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` հատկապես այս օրերին ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի կինը, որը կառավարում է նրա բիզնեսը, ավելի անբարյացակամ է դարձել աշխատողների նկատմամբ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` նա աջ ու ձախ վիրավորում է աշխատողներին` նշելով, որ ով իր ամուսնուն եւ Հանրապետական կուսակցությանը չընտրի, ազատվելու է աշխատանքից: Ըստ լուրերի` Ալեքսանյանի կինն ամեն օր շրջում է Երեւանում տեղ գտած բոլոր «Երեւան սիթի»-ներով եւ անհատական աշխատում յուրաքանչյուրի հետ: Տեղեկացանք նաեւ, որ շատ աշխատողներ, վիրավորվելով Ալեքսանյանի տիկնոջ պահվածքից, դիմել են պատգամավորի վարորդին` խնդրելով իրավիճակի մասին տեղյակ պահել Ալեքսանյանին: «Ժողովուրդ»-ը երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՀՀԿ քարոզարշավի ժամանակ փորձեց տեղեկությունը ճշտել անձամբ Սամվել Ալեքսանյանից, սակայն վերջինս հերքեց. «Հերյուրանքներ են, նման բան չկա, հնարավոր բան չի, որ ըտենց բան լինի»:




Լրահոս