Մեր համաքաղաքացիներից երեւի ոչ բոլորն են վերջին մի քանի օրերի ընթացքում եղել Կասկադում ու, հավանաբար, չեն էլ տեսել, որ այնտեղ նոր բնակիչ կա: «Առյուծ 2» անունը կրող նոր քանդակը տեղադրվել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնի բացօթյա «Սասունցի Դավիթ» պարտեզի հարթակում: Քանդակի հեղինակն է կորեացի արվեստագետ Ջի Յոն Հոն:
Ինչպես տեղեկացնում են Գաֆեսճյան արվեստի կենտրոնից, առյուծի դինամիկ կերպարն արտահայտելու համար կորեացի արվեստագետն օգտագործել է չժանգոտվող պողպատից հիմք, կենդանու վերջույթները մշակված են մոտոցիկլետի անվադողերի կտորներից, իսկ «մորթին»` շրջված անվադողերից:
Անվադողն այն նյութն է, որով Ջի Յոն Հոն լավագույնս արտահայտում է իր ստեղծագործական մտքերը: Սեւ անվադողերը հիշեցնում են արդյունաբերության եւ վերջինիս առաջացրած վտանգների մասին` թափոններ եւ շրջակա միջավայրի աղտոտում: «Առյուծ 2»-ը շրջակա միջավայրի ոչնչացման սպառնալիքի ուղերձ է, մարդու կողմից իրեն իսկ վտանգելու խորհրդանիշ:
ԿԱՍԿԱԴԻ ՆՈՐ «ԲՆԱԿԻՉԸ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ