“Ընդհանրապես ոչ մի կենտրոնի չեմ հավատում, լինի ռուսական, արտասահմանյան: Նմանօրինակ հարցումները պատվերով են: Ով պատվիրում է իր շահերն էլ պաշտպանվում են: Մենք լավ վարկանիշ ունենք և մեծ հանարավորություններ մեծ թվով պատգամավորներ Աժ-ում ունենալու և այդօրինակ հարցումները չեն ազդի մեր վարկանիշի վրա”,-այս մասին armlur.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը` մեկնաբանելով “Շանթ” հեռուստաընկերության նախաձեռնությամբ Հայաստանում հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոն (ВЦИОМ)-ի իրականացրած հարցումների արդյունքները: Ըստ քաղաքական շրջանակների, այդ կենտրոնը գտնվում է ՀՀ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղակի հսկողության տակ: Հնարավո?ր է, որ ՀԱԿ ներկայացուցչը այդ հարցումներից հետո փոխի իր վերաբերմունքը Վլադիմիր Պուտինի նկատմամբ: Լյուդմիլա Սարգսյանը այս առնչությամբ ասաց. “Ես ոչ մի կապ չեմտեսնում այդ կենտրոնի եւ Պուտինի միջեւ”:
Նշենք, որ կենտրոնի Հրապարակած հարցումների համաձայն “Եթե ընտրությունները լինեին այս կիրակի, ո՞ր կուսակցությանը կընտրեիք” ընտրողների միայն 3 % -ն է պատրաստ քվեարկել ՀԱԿ-ի օգտին: