Պերճախոս կերպով ցուցադրվեց իշխանությունների սնանկությունը. Լ. Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք վերջերս հասկացանք, որ իշխանություններն Ազգային ժողովը դիտարկում են որպես ռազմաճակատ: Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն դիտարկմանը, թե խորհրդարանը պատգամավորների խրամատն է, այս մասին նշեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով՝ իշխանություններն այս քառօրյայի ժամանակ մի քանի նպատակներ ունեին:

«Նպատակներից մեկն այն էր, որ պետք  է այս քառօրյայի ընթացքում ներկայացվեին բացառապես բարի բովանդակությամբ օրենսդրական նախաձեռնություններ, վարկային պայմանագրեր: Երրորդ նպատակն այն էր, որ նրանք ցանկանում էին հասնել քառյակի պառակտմանը», – նշեց նա:

Զուրաբյանը ներկայացրեց այն նպատակները, որոնք ուներ ընդդիմությունը:

«Մենք ցանկանում էինք ցույց տալ իշխանությունների սնանկությունը: Սնանկություն՝ կառավարման առումով: Մենք պատահական չէ, որ բարձրացրինք արտագաղթի թեման, որը պերճախոս կերպով ցուցադրում է այդ սնանկությունը: Քառյակը պահանջեց լսումներ այդ թեմայով, և ի՞նչ ստացավ՝ ոչինչ:  Երկրորդ նպատակը, որ մենք դրել էինք մեր առջև՝ ցույց տալ, որ ոչ միայն այս կառավարությունը լավը չէ, այլ ավելի վատն է՝ թաթախված հանցագործությունների և չարաշահումների մեջ», – եզրափակեց նա:




Լրահոս