Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ սեպտեմբերի 27-ից յոթորյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Հավաքի նպատակն է լավագույնս նախապատրաստվել հոկտեմբերի 17-ից 26-ը Խորվաթիայի Զագրեբ քաղաքում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:

Երիտասարդական հավաքականի ավագ մարզիչը Ծաղկաձորյան հավաքին հրավիրել է 13 բռնցքամարտիկների: Վազգեն Բադալյանի տրամադրության տակ են 49 կգ քաշայիններ Արթուր Հովհաննիսյանն ու Ալեն Դանիելյանը: 52 կգ քաշային Դավիթ Ասատրյանը, 56 կգ քաշայիններ Արսեն Պողոսյանն ու Սպարտակ Թամարյանը: 60 կգ քաշայիններ Ժորա Համազարյանն ու Սամվել Մելիքյանը: 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը, 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը, 75 կգ քաշային Արմեն Մինասյանը, 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը և գերծանր քաշայիններ Գնել Մուրադյանն ու Արամ Աբրահամյանը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն




Լրահոս