Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, ավարտվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական քննությունը:
Նախագահողը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստը հետաձգվեց այն պատճառաբանությամբ, որ չորս ամբաստանյալներին` Վազգեն Խաչիկյանին, Սամվել Էլբակյանին, Աշոտ Աբրահամյանին և Հովհաննես Գրիգորյանին նոր մեղադրանքներ էին առաջադրվել: Դրանց ծանոթանալու համար նշանակվել էր ողջամիտ ժամկետ:
Նոր մեղադրանքի շուրջ բոլոր չորս ամբաստանյալները հրաժարվեցին դիրքորոշում հայտնել` իրենց մեղավոր ճանաչում են, թե՝ ոչ, և հրաժարվեցին ցուցմունք տալուց:
Այս պահին մեղադրող դատախազը հրապարակում է մեղադրական ճառը: