Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը հայտարարել է, որ իրեն հարմարավետ է զգում խաղադաշտի ցանկացած հատվածում, սակայն չի սիրում խաղին հետևել պահեստայինների նստարանից:
«Յուրաքանչյուր դիրքում ինձ հարմարավետ եմ զգում: Կարևորը խաղալն է, քանի որ ես ատում եմ նստել պահեստայինների նստարանին:
Ցանկանում եմ շատ տիտղոսներ նվաճել «Արսենալի» հետ: Մեր կազմը ու մարզչական շտաբը տեսնելով` հասկանում եմ, որ դա լուծելի խնդիր է», -նշել է Սանչեսը: