Ս. Սարգսյանը գողացավ ոչ թե իմ քվեն, այլ՝ ժողովրդի ձայնը. Ր. Հովհաննիսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միայն միասնությամբ, միայն ժողովրդով կա հայոց փրկություն: Այսօր ձեր պահանջով՝ ժողովրդի ներկայությամբ չկան կուսակցական դրոշակներ, խոնարհվել են հայոց պետական դրոշի առջև: Այդպես պետք է մնան մինչև մեր միասնական հաղթանակ»,- «եռյակի» հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«5 տարի առաջ այս օրը նա ստորագրել տվեց այն արձանագարությունները, որոնք հակապետական էին, հակասահմանադրական և շարունակությունն էին Ղարսի պայմանագրի:

Անցյալ տարի պետական հանցագործությամբ նա գողացավ ոչ թե իմ քվեն, այլ ժողովրդի ձայնը՝ արհամարհելով ժողովրդի կամքը հերթական անգամ: Իր ցանկացած քայլ առ ոչինչ է և ժողովուրդը չի ընդունում: Միայն լեգետիմ իշխանությունը կարող է ճշգրտել Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները, և այն պետք է հաշվետու լինի հայ ժողովրդին, ձեզ՝ չսարքելով քաղաքական բանտարկյալներ», – ընդգծեց նա:

Նա հայտարարեց, թե Սերժ Սարգսյանին պետք է ասել հեռացիր՝ քո ժամը եկել է:




Լրահոս