Օտտավայի ոստիկանությունը կրակոցների առնվազն երեք միջադեպ է հետաքննում, որոնք տեղի են ունեցել չորեքշաբթի առավոտյան Կանադայի մայրաքաղաքի կենտրոնում:
Տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ի սահմաններում անհայտ անձը կրակոցներ է արձակել Ազգային զինվորական հուշահամալիրի մոտ, այնուհետև՝ վազքով մտել մոտակայքում գտնվող խորհրդարանի շենք և այնտեղ շարունակել հրաձգությունը:
Հուշահամալիրի մոտ մի զինվորական է վիրավորվել, ով հետագայում մահացել է ստացած վնասվածքներից: Վիրավորված է եղել նաև խորհրդարանի պահակախմբի անդամներից մեկը:
Կրակոցներով երրորդ միջադեպը նույնպես տեղի է ունեցել Օտտավայի կենտրոնում՝ «Ռիդո» առևտրի կենտրոնում:
Ինչպես տեղեկացնում է CBS հեռուստաընկերությունը, հարձակվողը սպանվել է խորհրդարանում:
Իշխանությունների կարծիքով՝ այդ միջադեպերին մասնակցել է մի քանի մարդ, և ոստիկանությունը փնտրում է մյուսներին, հայտնում է BBC-ին: