Մարդկանց տրամադրությունը կախված է սննդակարգից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սննդակարգից է կախված  մարդկանց էմոցիոնալ բարեկեցությունը: Սակայն ուտելիքի և տրամադրության միջև կապը չափազանց բարդ է: Սթրեսային վիճակում գտնվող շատ մարդիկ փոխում են իրենց սննդակարգը: Նման վարքագիծ են ցուցաբերել անցկացված հետազոտությունների մասնակիցների մեկ երրորդը: Սթրեսի ժամանակ մարդիկ հաճախ սկսում են ուտել քաղցր կամ  մակարոնեղեն: Սակայն, ըստ հետազոտողների, այս սննդամթերքըները կարող են հանգեցնել հորմոնալ խանգարումների և արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման:

Կոլումբիայի համալսարանի հոգեբույժները  խորհուրդ են տալիս սթրեսի դեմ պայքարել հատուկ սննդակարգի միջոցով: Նա առաջարկում է նախաճաշին օգտագործել ցանկացած կանաչեղենով ձվածեղ` վրան լցնելով դդմի սերմեր: Ձուն հանդիսանում է В վիտամինայինի աղբյուր, կանաչեղենը հարուստ է А, К վիտամիններով և կալիումով:

Դդմի սերմերը պարունակում են մագնեզիում, որը հաղթահարում է անհանգստությունը, և ցինկ, որն օգտակար է իմունային համակարգի համար: Որպես աղանդեր կարելի է օգտագործել սև շոկոլադ, որն օգնում է պահպանել մտքի հստակությունը և բարելավել տրամադրությունը: Սև շոկոլադը նվազեցնում է  նաև անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:




Լրահոս