«Իրատես de facto» թերթը «Ասում են, թե…» խորագրի ներքո գրում է. «Ասում են, թե ՀԱԿ-ի ղեկավարությունը խիստ զայրացած է ԲՀԿ-ի քաղաքական հանդիպումների առնչությամբ: ՀԱԿ-ականները պնդում են, որ շարժմանը չպետք է միանան «անլուրջ» մարդիկ, ովքեր անվստահություն են առաջացնում իրենց համակիրների շրջանում: Սակայն Գագիկ Ծառուկյանն աներեր է, նա շարունակում է բոլորի ձեռքը սեղմել ու ազգի դարդով «տապակվել»: Ասում են, ԲՀԿ-ում էլ կան մարդիկ, որոնց սրտով չէ, որ Ծառուկյանն օրումեջ այդ «կարգի» մարդկանց հետ հանդիպումներ է ունենում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: