«Սա անմարդկային վերաբերմունք է, պարզապես գազանություն: Ես ուրիշ մեկնաբանություն չեմ կարող անել ազատամարտիկներին ծեծի ենթարկման առնչությամբ», լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Տակից ավազակախմբեր են կազմավորվում, որոնք հարձակվում են մարդկանց վրա: Կլինի դա ազատամարտիկ, թե ավտոերթի դուրս եկած նախախորհրդարանի մասնակից, միևնույնն է՝ մարդկանց հետ այդպես վարվելը պարզապես գազանություն է: Այս քայլը ստոր, նենգ իրենց մակարդակը լրիվ ցույց տվող քայլ է , բայց ես համոզված եմ, որ բոլոր մեղավորները պատիժ են կրելու»,-նշեց Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան դիմակավորված անձանց կողմից դաժան ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը: Նախօրեին էլ ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: