Հունվարի 12-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կրուգլայա Շիշկա գյուղում տուն է այրվում:
Հունվարի 13-ին պարզվել է, որ 1988 թ. ծնված Ռադիկ Ծ.-ն տան պատկանելության հարցով վիճաբանել է եղբոր` 1981 թ. ծնված Արթուր Ծ.-ի հետ, որից հետո հիշյալ տան նկատմամբ եղբորը սեփականության իրավունքից զրկելու նպատակով նա հունվարի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում, հրկիզել է տունը:
Նյութերով զբաղվում է ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: