Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին հետաքննել 1915 թ հայերի զանգվածային սպանությունների դեպքերը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ն:
«Ճշմարտության որոնմանն ուղղված ջանքերը պետք է շարունակվեն»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
Թուրքիա իր այցի առաջին օրը՝ հունվարի 27-ին, Ֆրանսուա Օլանդը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ճանաչել 1915 թ Օսմանյան կայսրության տարածքում իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը: 1915 թ Օսմանյան կայսրության ուժերը ոչնչացրել են շուրջ 1.5 միլիոն հայի: