ՀայՌուսգազարդը հանրապետության առաջին խոշոր հարկատուն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հազար խոշոր հարկ վճարողների ցանկում “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2012 ֆինանսական տարվա առաջին կիսամյակի տվյալներով: Ինչպես տեղեկացրին “ՀայՌուսգազարդ”-ից, նշված ժամանակահատվածում ընկերության կողմից վճարվել է 18,218,068.8  հազար դրամ: 
Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև  “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ  դուստր ընկերությունները. այդ թվում ցանկի  18-րդ տեղում է  “Տրանսգազ” ՍՊԸ-ն` 2,083,520.2 հազար դրամ, 501-րդ տեղում՝  “Տրանսգազշին” ՍՊԸ-ն՝ 82,797.2 հազար դրամ: Հանձնարարության պայմանագրով աշխատող “Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ” ընկերությունը զբաղեցնում է 116-րդ տեղը՝ 368,755.9 հազար դրամ:
2012 Ֆինանսական տարվա սկզբից հունվար-հունիս ամիսներին 3 մլն դրամ եւ ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 1000 խոշոր ապահովադիրների ցանկում 841,000 հազար դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարի չափով “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ն զբաղեցնում է երրորդ տեղը:
“Տրանսգազ” ՍՊԸ-ն զբաղեցնում է 49-րդ տեղը՝ 105,447.4 հազար դրամ, 209-րդ տեղում է “Տրանսգազշին” ՍՊԸ-ն՝  27,650.0 հազար դրամ, 486-րդ տեղում է “Ավտոգազ” ՍՊԸ-ն՝ 13,250.0 հազար դրամ:
Նշված ցուցակում “ԷՅ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ”  ընկերությունը զբացեղնում է 38-րդ տեղը՝  133,352.2 հազար դրամ:
2012 ֆինանսական տարվա սկզբից 100 եւ ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առեւտրային կազմակերպությունների ցանկում ,ՀայՌուսգազարդե ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը: Ընկերությունում աշխատում է 5898 մարդ:
,Տրանսգազե ՍՊԸ-ն զբաղեցնում է 35-րդ տեղը՝ 837 մարդ, 281-րդ տեղում է ,Տրանսգազշինե ՍՊԸ-ն՝ 148 մարդ, 386-րդ տեղում է ,Ավտոգազե ՍՊԸ-ն`113 մարդ: Հանձնարարության պայմանագրով աշխատող ,ԷՅ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍե ընկերությունը զբաղեցնում է 26-րդ տեղը: Այստեղ աշխատում է 987 մարդ:




Լրահոս