«Եթե զգամ` ժամանակս չի ներում, որպեսզի նաեւ բասկետբոլով զբաղվեմ, բասկետբոլից կհրաժարվեմ»:
Եւ այսպես, Հայաստանի Հանրապետության բասկետբոլի ֆեդերացիայի նախագահն ու համատեղության կարգով ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը խիստ անտարբեր վերաբերմունք է դրսեւորում Ռոբերտ Քոչարյանի սիրելի մարզաձեւի նկատմամբ: Ա՛յ, ա՛յ, ա՛յ: Բա որ հանկարծ Քոչարյանն էլի նախագա՞հ դարձավ, իսկույն «Հազար ու մի մանրուք» խանութների ցանցը կփակվի, իսկ Ռոստոմյանն էլ ընտանիքի անդամների հետ կբռնի արտագաղթի ճանապարհը: Ինչո՞ւ, որովհետեւ բասկետբոլը «լուրջ զբաղմունք» է, իսկ ֆեդերացիայի նախագահը դրանով զբաղվում է «ձեռքի հետ»՝ մտածելով, որ նախարար աշխատելուն զուգահեռ «յոլա կտանի» նաեւ այդ պաշտոնը: