Փախուստի դիմած կողոպտիչը բռնվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 28-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Մ. Խորենացու փողոցում գտնվող ոսկու տոնավաճառից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա Ռոման Ե.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.30-ին, տոնավաճառի խանութ-սրահներից մեկի ցուցափեղկից գողացել է ոսկյա շղթա եւ դիմել փախուստի, սակայն քաղաքացիների կողմից բռնվել ու հանձնվել է ոստիկաններին : Կատարվում է հետաքննություն:




Լրահոս