ՀԱՐՑ. Աղջիկս հարգելի (հիվանդության) պատճառով ընդունելության քննությանը չկարողացավ ներկայանալ: Եւ հիմա ուզում եմ իմանալ՝ արդյոք նրան հնարավորություն տրվում է մեկ այլ օր հանձնել այդ քննությունը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Քննատախտակով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննության չներկայացած դիմորդներին չի թույլատրվում մասնակցել տվյալ առարկայի քննությանը: Հարգելի պատճառով (փաստաթղթով հաստատված) քննության չներկայացած դիմորդներին հնարավորություն է տրվում հնգօրյա ժամկետում այն հանձնել, եթե քննատախտակով տվյալ առարկայի քննությունը չի ավարտվել:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն տարի այնպես է ստացվում, որ դիմորդների մի ստվար հատված ճակատագրական քննության օրը հիվանդանում է: Ավելի ուշ պարզվում է, որ նրանց մի մասը դիտավորյալ է բացակայել քննությունից հետո ավելի հարմար տարբերակով գնահատականի հարցը լուծած լինելու համար: Չի բացառվում նաեւ, որ հենց այդ օրը դիմորդն առողջական պատճառներով իսկապես ի վիճակի եղած չլինի քննության ներկայանալ, բայց նման բաներ հազվադեպ են պատահում: