Հոկտեմբերի 4-ին, ժամը 13.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ “Լամբադա” կամրջի մոտ գտնվող կիսակառույց եկեղեցու պատի տակ զենք-զինամթերք է թողնում: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն ինքնաձիգ, “ՌԳԴ-5” տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի, “Ֆ-1” նռնակ` առանց պայթուցիչի, “Ջ-1” տիպի նռնակ` առանց պայթուցիչի, “ԲՄՊ-1” և “ՊՄԶ-Ս” տիպի 2-ական նռնակ` առանց պայթուցիչների, 1 պայթուցիչ, հակատանկային ական` պայթուցիչով, հակատանկային ականի 3 պայթուցիչ, պայթաղյուսի էլեկտրական 2 դետոնատոր, տարբեր տրամաչափի 1.741 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ, գնդացրի 1 ժապավեն, ինքնաձիգի պահունակի սանր: Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Զենք-զինամթերք` Լամբադա կամրջի մոտ գտնվող կիսակառույց եկեղեցու պատի տակ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ