Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ հանդիպել է ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովային: Դատելով լուսանկարներից՝ այս հանդիպումն առավել քան ջերմ է անցել, այնքան ջերմ, որ Վոլոչկովային հրաժեշտ տալուց րոպեներ հետո քաղաքապետը շտապել է «Ֆեյսբուք»-ում քաղաքացիների հետ կիսվել տպավորություններով՝ տարածելով լուսանկարները եւ գրելով. «Մեզ համար իսկապես հաճելի է մայրաքաղաքի օրվա տոնական միջոցառումներից անմիջապես հետո հյուրընկալել Ձեզ մեր հնամենի քաղաքում, ինչը, վստահ եմ, նաեւ Ձեզ համար է լավ առիթ` զգալու տոնական Երեւանի շունչը»: Ինքը՝ Վոլոչկովան եւս տպավորված է հանդիպումից եւ իր հերթին «Թվիթեր» սոցիալական կայքում կիսվել է տպավորություններով՝ Տ. Մարգարյանի մասին խոսելիս նրան ներկայացնելով անունով՝ Տարոն: Այս հանդիպմանն անդրադարձել են նաեւ ռուսական հեռուստաընկերությունները. ՆՏՎ պաշտոնական կայքում «Վոլոչկովայի կուրծքը ապշեցրել է Երեւանի քաղաքապետին» վերնագրով նյութը հայտնում է. «Ռուսաստանցի հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովան ժամանակ առ ժամանակ երկրպագուներին ուրախացնում է իր փարթամ մարմնաձեւերի բաց լուսանկարներով: Սակայն այս անգամ Վոլոչկովայի «զոհն» է դարձել պարկեշտ եւ հարգելի մարդ՝ Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետը»:
ԲԱՐԵՎՆ ԱՍՏԾՈՒՆՆ Է, ՄՆԱՑԱԾԸ…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ