Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորակը. վարորդի վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՏԿԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ մայիսի 21-ին, ժամը 04.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի մոտ 97 կմ-ում «Միթսուբիշի» մակնիշի 23ՕՏ557 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ Ա.Ղ.-ն (ծնվ. 1976թ.) տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանաքազրկել են ավտոմեքենան:




Լրահոս