Ժողովուրդ. Գագիկ Ծառուկյանի նվերը Արա Աբրահամյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 7-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Հիսուս Քրիստոս Ամենափրկիչ տաճարի սրահներից մեկում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ պարգեւ է ստացել ոչ միայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հռչակվելով “Տարվա մարդ”, այլեւ Համաշխարհային հայկական կոնգրեսը:
“Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ Արա Աբրահամյանը ստացել է ,Տարվա ամենալավ կազմակերպությունե պարգեւը: Հիշեցնենք՝ “Լրագիր”-ը գրել էր, որ Գ. Ծառուկյանն իր տիտղոսը գնել է 30.000 ԱՄՆ դոլարով: Սակայն մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` իրականում ԲՀԿ առաջնորդը 50.000 ԱՄՆ դոլար է վճարել ռուսներին՝ ըստ էության, գնելով նաեւ Արա Աբրահամյանի տիտղոսը:
ՀՀԿ առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը, սակայն, հերքեց լուրը՝ ասելով. “Ինքն էլ ոչ պակաս ֆինանսական կարողություններ ունի, եւ չեմ կարծում, որ ուրիշի կարողությունները կօգտագործի որեւէ տեղում”: Նրա խոսքով՝ Արա Աբրահամյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանն է. “Բավարա՞ր չէ այսքանը”:




Լրահոս