ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանն իր գործուղումներով հավակնում է արժանանալ «ամենաակտիվ վոյաժող պաշտոնյա» տիտղոսին: Նրա հերթական այցը Սանկտ-Պետերբուրգ էր, որտեղ նա եղել էր ընդամենը ամիսներ առաջ՝ հունիսին, որից հետո գնաց Չինաստան, եւ այդպես շարունակ: Փաստորեն, ԱԽՔ-ը ՀՀ պետական բյուջեից հսկայական գումարներ է ծախսում ու արտերկիր մեկնում՝ տարատեսակ միջոցառումների մասնակցելու համար, որոնց արդյունավետությունը, մեղմ ասած, վիճելի է: Օրինակ՝ այս այցի ժամանակ Բաղդասարյանը ՀԱՊԿ ԱԽՔ կոմիտեի եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում հանդես է եկել ելույթով ու խոսել Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ կապված հարցերի մասին, տեղեկացրել, որ 2013թ. «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության միջազգային համակարգող շտաբը տեղակայվելու է Երեւանում: Մի խոսքով, ժամավաճառություն եւ պետական բյուջեի գումարների վատնում՝ ձեռքի հետ ելույթ ունենալու եւ «լավ տղա ձեւանալու» հնարավորություն: Համեմատության համար նշենք, որ ժամանակին, երբ ԱԱԽ քարտուղարը Սերժ Սարգսյանը եւ Արմեն Գեւորգյանն էին, նման հատուկ նիստերի չէին մեկնում եւ այդ նպատակով բյուջեն չէին մսխում: Ավելին, այդ պաշտոնն առանձնացվեց՝ դրանով երբեմնի ընդդիմադիրին փաստացի գնելու համար:




Լրահոս