Դերասանուհի Լիլի Էլբակյանի գրառումը, թե «Հայաստանի ձայնը» նախագծում անարդար բաներ են կատարվում, եւ ինքը հիասթափված է այդ նախագծից, բուռն քննարկումների առիթ դարձավ: «Արմենիա TV»-ին նույնիսկ բացատրեց մրցույթի կանոնները, որ այսուհետ ոչ մի թյուրիմացություն չլինի մասնակիցների դուրս մնալու հարցի շուրջ: Լիլին էլ, տեսնելով ողջ իրարանցումը, թեմայի վերաբերյալ թողեց եւս մեկ գրառում. «Էս ի՞նչ շուխուր է, մարդ չսխալվի, մի բան չգրի` ամբողջ լրատվամիջոցները կգրեն: Ժողովուրդ, ես իմ սուբյեկտիվ կարծիքն եմ գրել: Ինչո՞ւ որ ուրիշ ստատուս եմ գրում, թերթերում չեք տպում»:
Արի՛ ու տես, որ Լիլիի գրառումը ոչ բոլորի սրտով է եղել, ու քանի որ մենք տպագրում ենք ոչ միայն հայտնիների, այլեւ մեր քաղաքացիների կարծիքը, դրա համար էլ ներկայացնում ենք սոցիալական ցանցերից մեկի օգտատեր Գայանեի գրառումը. «Մարդկանց մեղադրում ես` անվանելով անարդար եւ դեռ ուզում ես, որ նման հակահարված չստանա՞ս: Ինչպես դու ես անտաղանդ, այնպես էլ քո քույրն ա անտաղանդ: Հերիք ա ձեր նման անտաղանդներով եթերը ողողեք: Ասեմ նաեւ, որ Արմենիայի հետ բացարձակ կապ չունեմ, ուղղակի ինձ որպես հեռուստադիտողի ահավոր տհաճ էր քո քրոջ ապաշնորհ ու անտաղանդ ելույթը: Ձեր աչքի գերանը տեսնելու փոխարեն ուրիշի աչքի միջի փուշը ման մի եկեք»:
ԻՐԱՐԱՆՑՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ