ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լեւոն Զուրաբյանը երեւի թե հրաժեշտ տա իր պաշտոնին, որովհետեւ վերջին իրադարձություններն էլ գումարած՝ ՀԱԿ-ի համակարգողը դարձել է լրիվ ՀԱԿ-ի համը հանող»:

Կարեն Ավագյան «Ֆեյսբուք»

Լավ էլ իրար գտաք՝ համը հանողներով: ԱԺ ընտրություններից առաջ ՀՀԿ-ի քարոզարշավի ավարտին՝ կուլմինացիոն պահին էլ համը հանվեց փուչիկների պայթյունով եւ հանրահավաքի «տապալումով»: Բայց դե, ինչպես ժողովուրդն է ասում (խոսքը «Ժողովուրդ» օրաթերթի մասին չէ), հարեւանի կինը միշտ էլ ավելի սիրուն է: Համը հանելու արվեստում սեփական ձեռքբերումները եւ հաջողությունները փուչիկագետ Կարեն Ավագյանը չի նկատում, փոխարենը Լեւոն Զուրաբյանին է գովաբանում: Սա բացառիկ համեստության դասական օրինակ է, որն առհասարակ բնորոշ է իշխանություններին՝ ոչ միայն ներկա, այլեւ նախկին:




Լրահոս