Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավոր կուսակցության զինյալները պայթեցրել են ոստիկաններ տեղափոխող միկրոավտոբուսը: Ինչպես հայտնում է Hurriyet թերթը, միջադեպը գրանցվել է Թուրքիայի Իգդիր նահանգում:
Պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ, նշում է հրատարակչությունը: Թուրքիայի իշխանությունները շարունակում են զինյալներն չեզոքացմանն ուղղված օպերացիան:
Տեղեկացնենք, որ սպտեմբերի 8-ին` ժամը 09.46-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում պայթյունի ձայն է լսվել: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Արարատի մարզի Նորամարգ գյուղից 5 կմ հեռու` Թուրքիայի տարածքում: Հավանաբար, խոսքը հենց զինվորականներ տեղափոխող միկրոավտոբուսի պայթյունի ձայնի մասին է:
Հավելենք, որ Ստամբուլի ոստիկանությունը հատուկ հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել, որոնց ընթացքում ձերբակալվել է 6 մարդ: Ձերբակալվածները կասկածվում են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր ունենալու մեջ: