Կառավարությունը 71 հազար եվրո կտրամադրի ՄԻԵԴ որոշումները կատարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց նախարարությանը գումար հատկացնելու մասին նախագիծը: Ըստ այդմ, կառավարության պահուստային ֆոնդից առաջարկվում էր նախարարությանը տրամադրել 62,100 և 9.060 եվրոյին համարժեք դրամներ:

Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց, որ այդ գումարներով պետք է կատարվեն  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի»  և «Դավթյան ընդդեմ Հայաստանի» գանգատներով 2015 թվականի մարտի 31-ին կայացած վճիռների պահանջները:

Ընդհանուր առմամբ, նախարարությանը 2015 թվականի երկրորդ կիսամյակում կհատկացվի  71,160 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:




Լրահոս