ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ անդամ երկրների իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է հրաժարվել միության ներսում ռազմավարական ապրանքների առևտուրը դոլարով կատարելուց ու անցնել ռուբլով վճարումների: Դա մասնավորապես վերաբերում է էներգակիրներին: Այսօր Armlur.am-ի հետ զրույցում ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ էներգակիրների մասով ԱՊՀ երկրներում ռուբլիով առևտրաշրջանառությունը մեր տնտեսության համար բավական դրական ազդեցություն կունենա:
«Գազի վաճառքի գինը, իհարկե ոչ միայն Հայաստանի համար, ձևավորվում է դոլարով: Մեր մոտ բոլոր սպառողները ռուբլիով են վճարում և «Գազպրոմ»-ը կորուստներ է կրում, քանի որ Ռուսաստանի կառույց է, բայց Ռուսաստանի հետ հաշվետվություններ և փոխադարձ հաշվարկներ արվում են դոլարով: Եվ այդ կորուստները չունենալու համար ավելի նպատակահարմար է Հայաստանում ևս գնագոյացումն անել ռուբլիով»,- ասաց նախարար Երվանդ Զախարյանը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Քրիստինա Աղալարյան