Թուրքիայում տեղի ունեցած պայթյունից վնասներ է կրել Մասիսի դպրոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է նաև ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 4 դպրոցը:

Երեկ «Ժողովուրդ»-ը դպրոցի աշակերտներից և ուսուցիչներից տեղեկացավ, որ պայթյունի հետևանքով կոտրվել են դպրոցի մի քանի դասարանների և ֆիզկուլտուրայի դահլիճի պատուհանների ապակիները:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանի հետ, ով ասաց. «Թիվ 4 դպրոցը ավելի հարավում է գտնվում, այնտեղ ավելի ուժգին է զգացվել պայթյունի ձայնը, իսկ դպրոցի տնօրենն անմիջապես կազմակերպել է երեխաների տարհանումը: Բայց հիմա ամեն ինչ հանգիստ է: Փառք Աստծո, այս պահին արտառոց ոչինչ չկա»:

Իսկ թե ո՞ւմ միջոցներով պետք է վերանորոգեն պատուհանները, դեռեւս անհայտ է:




Լրահոս